Բարի գալուստ
Գալիք
Չորեքշաբթի, 2024-05-15, 5:27 AM


Welcome Guest | RSS
Հիմնական Publisher Գրանցում Մուտք
Որոնում
Пользовательского поиска

Գլխավոր Մենյու

Ռեֆերատներ
  • Միջազգային հարաբերություններ և պատմություն
  • Պետություններ և միջազգային կազմակերպություններ
  • Քաղաքագիտություն
  • Տնտսեսագիտություն/ֆինանսներ
  • Բնօգտագործում/Բնապահպանություն (էկոլոգիա)
  • Հոգեբանություն
  • Փիլիսոփայություն
  • Կրոն
  • Արվեստ/մշակույթ
  • Ինֆորմատիկա
  • Բժշկություն
  • Պետության եւ իրավունքի տեսություն
  • Միջազգային իրավունք
  • Քաղաքական տեխնոլոգիաներ

  • Ցանկը ըստ առարկանե
    Պոեմներ [2]
    Բանաստեղծություններ [0]
    Պատմվածքներ [6]
    Հեքիաթներ [7]

    Ընթերցասրահ
  • Հովհաննես Թումանյան
  • Վահան Տերյան

  • Եղանակը Երևանում

    Վիճակագրություն

    Օնլայն: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Մուտք

    Counter

    ...

    ...

    Գալիքը առաջարկում
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Main » Articles » Հովհաննես Թումանյան » Պատմվածքներ

    ԵՐԿՈՒ ՀԱՅՐ


    1896-ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսր:

    — Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին:

    — Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը. քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված:

    — Որտեղի՞ց կուգաս:

    — Սասունի կողմերեն. ես Ա.-ի տեր Սարգիսն եմ...

    — Ա.-ի տեր Սարգի՞սը...

    — Այո, Հայրիկ:

    — Է՞...

    — Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպես...

    — Է հիմի...

    — Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես... այնպես, եկել եմ... եկել եմ... Հայրիկին ասեմ... էլ ոչինչ չեմ ուզում...

    Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին:

    — Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:

    — Ամենքը միասին քսան, Հայրիկ:

    — Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան` եղավ քսան հազար ու քսան... Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս...

    Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր:

    — Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս:

    — Հայրիկինը...

    — Դե ե՛կ, տեր Սարգիս, մոտ եկ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ:

    Ասավ ու գլուխը խոնարհեց:

    Քահանան շտապեց առաջ, աջը գրավ իր Հայրապետի գլխին, սկսավ աղոթք մրմնջալ ու աչքերը լցվեցին արտասուքով...

    Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին...

    Նրա առջև խոնարհած էր հայոց Հայրիկը...

    1907
    Category: Պատմվածքներ | Added by: SYUZ-ANNA (2011-02-27) | Author: Հովհաննես Թումանյան
    Views: 1070 | Rating: 5.0/1
    Total comments: 0
    Name *:
    Email *:
    Code *:
    Մինի-չաթ

    advertising

    ...
    Free counters!

    Copyright MyCorp © 2024
    Hosted by uCoz